Все новости

22:57 | 14.02.2017

Երիտասարդ և հմայիչ դիմանկարչուհի Սյուզաննա Մխեյանն իր նկարչական արվեստի ունակությունները ձեռք է բերել ժառանգաբար

Երիտասարդ և հմայիչ դիմանկարչուհի Սյուզաննա Մխեյանն իր նկարչական արվեստի ունակությունները ձեռք է բերել ժառանգաբար

Երիտասարդ և հմայիչ դիմանկարչուհի Սյուզաննա Մխեյանն իր նկարչական արվեստի ունակությունները ձեռք է բերել ժառանգաբար, իր հայրիկից՝ նկարիչ Ամասիա Մխեյանից և երբեք որևէ տեղ չի սովորել այն արվեստը, որին տիրապետում է մանկուց: Ավելին, ժամանակի ընթացքում ինքնուրույն զարգացրել է իր ունեցած կարողություններն ու հմտությունները, հասցնելով դրանք կատարելության և հիացմունքի բարձունքներին։
Սյուզաննա Մխեյանի շնորհալի տաղանդը սկսել է ձևավորվել դեռ վաղ հասակում, երբ փոքրիկ Սյուզաննան ընդամենը 4-5 տարեկան էր, իսկ 2010թ-ին՝ 17 տարեկան հասակում, նա սկսեց ինքնուս կատարելագործել ու զարգացնել իր նկարչական կարողությունները և արվեստը` որին տիրապետում էր փոքրուց: Սակայն այդ ժամանակահատվածում բազմատեսակ նկարչության ճյուղերի մեջ նա իր համար ընտրեց դիմանկարչությունը, որոշում, որը կարելի է համարել ճիշտ և արդարացված՝ ելնելով երիտասարդ նկարչուհու բազմաթիվ երկրպագուների, ընկերների և բարեկամների արձագանքներից, կարծիքներից և այն բազմաթիվ գնահատականներից, որոնք շատ հաճախակի հնչում են նրա և նրա ստեղծագործությունների մասին: Իսկ ամենամեծ կարծիքը նկարչուհու համար դա իր ծնողների կարծիքն է, հատկապես իր հայրիկի՝ նկարիչ Ամասիա Մխեյանի։
Սյուզաննա Մխեյանի նկարներում, բացի դիմանկարներից, գոյություն ունեն նաև բազմաթիվ այլ ժանրերի նկարներ` որոնք նույնպես բավականին գեղեցիկ են և նրբանկատ, բովանդակային և իմաստալից, բոլոր առումներով ստացված և խրախուսելի` հատկապես ինքնուրույն պայմաններում ձևավորված տաղանդի և բարձր երևակայության արդյունքի համար։
Ամփոփելով ակնարկս, տաղանդավոր և հեռանկարային նկարչուհուն ի սրտե մաղթում եմ նորանոր նվաճումներ ու հաջողություններ, միջազգային հարթակների նվաճում և կանաչ ճանապարհ: Միայն գեղեցիկ հոգու տեր ունեցող մարդիկ կարող են գեղեցկություն ստեղծել, բարիները` բարություն, իսկ իմաստունները` իմաստություն տալ անիմաստին...

Press Factor- ի ֆեյսբուքյան էջից

Другие новости рубрики