Все новости

15:32 | 17.03.2017

Թուրքական համայնքին թույլ կտան բողոքի ցույց անցկացնել Ռոտերդամում

Թուրքական համայնքին թույլ կտան բողոքի ցույց անցկացնել Ռոտերդամում

Նիդեռլանդների Ռոտերդամ քաղաքի իշխանություններն արտոնել են թուրքական համայնքի բողոքի ցույցը, որն ուղղված է լինելու ոստիկանության կողմից ուժի կիրառման դեմ, այս մասին հայտնում է թուրքական diken.com.tr կայքը:

«Թուրքերն իրենց իրավունքը պաշտպանելու համար բողոքի ցույցի թույլտվություն են խնդրել, և դրա թույլտվությունը նրանց տրվել է», - հայտարարել է Ռոտերդամի քաղաքապետարանի պաշտոնական խոսնակ Լեննար դե Յոնգը:

Հիշեցնենք, որ մարտի 12-ին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի մի քանի հարյուր աջակիցներ բողոքի ակցիա են իրականացրել Ռոտերդամում թուրքական հյուպատոսության դիմաց: Տեղի իշխանությունները հեծյալ ոստիկանություն և ջրցան մեքենաներ են կիրառել մարդկանց ցրելու և հանրահավաքը դադարեցնելու համար:  Ի պատասխան ցուցարարները քարեր և շշեր են նետել ոստիկանների ուղղությամբ:

Ցուցարարները հավաքվել էին հյուպատոսության առաջ այն բանից հետո, երբ Նիդեռլանդների իշխանությունները թույլ չէին տվել թուրք երկու նախարարներին հանդիպել Ռոտերդամում ապրող իրենց հայրենակիցների հետ:

Հիշեցնենք, որ մարտի 11-ին Նիդեռլանդների վարչապետը թույլ չէր տվել, որպեսզի Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուի օդանավը վայրէջք կատարի Ռոտերդամում, որտեղ նա մտադիր էր Թուրքիայում կայանալիք սահմանադրական բարեփոխումների հանրաքվեի թեմայով հանրահավաք անցկացնել տեղի թուրքերի հետ:

Նույն նպատակով, սակայն արդեն ցամաքային ճանապարհով, Նիդեռլանդներ էր մեկնել Թուրքիայի ընտանիքի հարցերով նախարար Ֆաթմա Բեթյուլ Սայյան Կայան, որի մեքենան կանգնեցրել են Ներքին գործերի նախարարության աշխատակիցները՝ թույլ չտալով առաջ շարժվել: Այնուհետև Նիդեռլանդների իշխանությունները նրան «անցանկալի անձ» են հայտարարել ու արտաքսել երկրից:

 

Другие новости рубрики