Все новости

17:24 | 19.03.2017

Արգելել անորակ դեղերի ներմուծումը և բացառել դեղերի անհարկի բարձր գները

Արգելել անորակ դեղերի ներմուծումը և բացառել դեղերի անհարկի բարձր գները

Արդեն մոտ 18 տարուց ավել ճանաչում եմ "Ալյանս" կուսակցության նախագահ Տիգրան Ուրիխանյանին: Անցել եմ իր հետ բավականին երկար ճանապարհ և մինչ այսօր զարմացած եմ այդ մարդու սրտացավությամբ, հարուստ հոգով և մարդու նկատմամբ մեծ սիրով լցվածությամբ:

Իհարկե, գաղտնիքը ես անձամբ բացահայտել եմ. իր այդ բոլոր դրական կողմերը նա ստացել է իր ծնողներից որպես ժառանգություն: Իր ողջ ունակություններն ու հնարավորությունները նա առաջին հերթին ծառայեցրել և շարունակում է ծառայեցնել անապահով խավի իրավունքների պաշտպանությանը, նոր այդ ամենից հետո՝ իր անձնական կյանքին:

Առաջնային փորձել է իր լուման ներդնել փոքր և մեծ խնդիրների լուծման հարցում և, ամենակարևորը, հետամուտ է եղել բոլոր բարձրացրած հարցերի պատասխանները ստանալուն:

Տիգրան Ուրիխանյանը ապրել և ապրում է հասարակ մարդու, ընտանիքի կյանքով՝ լինելով ժողովրդի կողքին, բայց երբեք չի նահանջել դժվարությունների դեմ պայքարում, որովհետև գիտակցել է, որ այդ մարդկանց նա կարող է օգտակար լինել:

Արդեն երկար տարիներ Տիգրան Ուրիխանյանը հանդիսանում է այն եզակի պատգամավորներից, ով ամեն օր ընդունում է մարդկանց, ովքեր կորցրել են կյանքի և պետության հանդեպ հավատը, ովքեր գտնվում են ծանր սոցիալական վիճակում, ովքեր կանգնած են կյանքի ու մահվան միջև, ում իրավունքներն ամեն քայլին ոտնահարվում են ծանկացած պետական կառույցի կողմից:

Այս մարդկային առաքելությունը Տիգրան Ուրիխանյանը կատարել է, երբ 17 տարի առաջ պարզապես եղել է Հայաստանի Առաջադիմական կուսակցության առաջնորդ-նախագահ, և շարունակում է կատարել այն՝ ՀՀ Ազգային Ժողովի պատգամավոր լինելով: Այս ամենը բնութագրում է Տ. Ուրիխանյանին որպես հայ ՄԱՐԴ, ով չի կարող անմասն մնալ անարդարությունից և ժողովրդի ցավից:

Այսօր նույնպես նա պատրաստ է աշխատել հանուն Հայաստանի Հանրապետության քաղաքացու, պաշտպանել նրա իրավունքները, նախաձեռնել և իրականացնել իր կողմից մատնանշված ծրագրերը, որոնք կարող են մեր ժողովրդի մատից գոնե մեկ փուշ հանել:

Իսկ այսօր կա աննախադեպ հնարավորություն իրականացնելու շատ հրատապ ծրագրեր, որոնք ներկայացված են «Ծառուկյան» դաշինքի սոցիալական ապահովության և առողջապահության ոլորտներին վերաբերվող դրույթներում: Քանի որ Հայաստանի 2017 թ. խորհրդարանական ընտրություններին առաջադրված է նաև Տիգրան Ուրիխանյանի թեկնածությունը, նա պաշտպանելու և իրականացնելու է այս ծրագրերը իրեն սատարող քաղաքացիների ու «Ծառուկյան» դաշինքի հզոր թիմի հետ միասին: Ստորև ներկայացնում ենք «Ծառուկյան» դաշինքի ծրագրի մի մասը, որը ստանալու է առաջնահերթ լուծում:

  • Սոցիալական ապահովության ոլորտ.

- Ամբողջովին վերանայել թոշակների և նպաստների գործող համակարգը: Միջին կենսաթոշակի չափը համապատասխանեցնել նվազագույն կենսաապահովման զամբյուղին։ Այն բարձրացնել 25 հազար դրամով և պարբերաբար ինդեքսավորել:

- Արցախյան պատերազմի մասնակիցների սոցիալական երաշխիքների ապահովման նպատակով սահմանել հատուկ կարգ: 2018 թվականի հունվարի 1-ից նվազագույն աշխատավարձը սահմանել 80 հազ. դրամ:

  • Առողջապահության ոլորտ:

- Առողջապահական հիմնարկներում բացառել անարդարությունը, հիվանդների իրավունքների ոտնահարումը։ - Արմատապես փոխել պետական պատվերի տրամադրման համակարգը՝ սոցիալապես անապահով խավերին, զինծառայողներին և օրենքով սահմանված այլ շահառուներին տրամադրել իրենց հասանելիք սերտիֆիկատը:

- Պետական պատվերի համակարգը ամբողջությամբ սերտիֆիկացնել։

- Մարզերում և հատկապես սահմանամերձ համայնքներում լրացնել որակյալ մասնագետների «բացը»՝ սահմանելով արտոնյալ պայմաններ, որոնք գրավիչ կլինեն մասնագետների համար։

- Արգելել անորակ դեղերի ներմուծումը և բացառել դեղերի անհարկի բարձր գների մենաշնորհային դրսևորումները:

Սիրելի հայրենակիցներ՝

Մեր բոլորիս նպատակն է ունենալ հզոր պետություն, զարգացող տնտեսություն, բարեկեցիկ ընտանիք, արժանապատիվ քաղաքացի: Մենք ունենք բավարար քաղաքական կամք՝ Հայաստանի Հանրապետությունը դուրս բերելու տնտեսական և սոցիալական խորը ճգնաժամից: Մեզ անհրաժեշտ է հանրային լայն աջակցությունը: Տվեք մեզ 50+1 տոկոս ձայն, և մենք պարտավորվում ենք վերը նշված ծրագրի բոլոր դրույթները իրականացնել շատ կարճ ժամանակահատվածում:

Ապրիլի 2-ին ընտրեք  հինգ տարի անդադար ձեր շահերը պաշտպանող, աշխատող, օրենք գրող ու վերահսկող ձեր պատգամավորին:

Ձեր Պատգամավորը Տիգրան Ուրիխանյանն է:

Աղբյուր՝ fmg.news

Другие новости рубрики