Все новости

10:35 | 22.03.2017

«Ժամանակ». ԱԱԾ հարցումներով ԱԺ կարող են անցնել ընդամենը երկու ուժ . Իշխանությունը տագնապած է

«Ժամանակ». ԱԱԾ հարցումներով ԱԺ կարող են անցնել ընդամենը երկու ուժ . Իշխանությունը տագնապած է

«ժամանակ» թերթը գրում է. «Ազգային անվտանգության ծառայությունը ներքին օգտագործման համար հարցում է իրականցրել եւ պարզել, որ եթե ընտրություններն այսօր տեղի ունենան՝ ԱԺ կարող են անցնել ընդամենը երկու ուժ՝ ՀՀԿ-ն 48 տոկոսով եւ «Ծառուկյան» դաշինքը 46 տոկոսով։ Հարցման արդյունքները տագնապ է առաջացրել առավելապես «Հայկական վերածննդի» նախագահ Արթուր Բաղդասարյանի եւ ՀՅԴ-ի մոտ։ Այս երկու ուժերը մինչեւ այս պահը վստահ են եղել, որ իրենց տեղն ապահովված է նոր խորհրդարանում։

Իշխանությունը իսկապես տագնապած է, որովհետեւ, եթե այս պատկերը կտրուկ չփոխվի, ապա ընտրություններից շատ չանցած կարող է արտախորհրդարանական հանրային գործողությունների մեծ ալիք ի հայտ գալ, որը կարող է անկանխատեսելի հետեւանքներ ունենալ»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Другие новости рубрики