Прокат автомобилей в Армении

Лента новостей

Стоматологический центр Медеси

09:55 | 23.03.2017

«Ժողովուրդ». Թվերը շփոթող փոխոստիկանապետն անհարմար վիճակում է հայտնվել. նրա ենթագիտակցության մեջ մնում է Ժիրայր Սէֆիլյան

«Ժողովուրդ». Թվերը շփոթող փոխոստիկանապետն անհարմար վիճակում է հայտնվել. նրա ենթագիտակցության մեջ մնում է Ժիրայր Սէֆիլյան

«Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ վերջերս ՀՀ ոստիկանության պետի՝ թվերը շփոթող տեղակալ Սամվել Հովհաննիսյանը պահնորդական ծառայություն իրականացնող ընկերություններից մեկին լիցենզիա տրամադրելիս անհարմար վիճակում է հայտնվել:

Հովհաննիսյանը քննության նման միջոցառում է իրականացրել ու դիմելով պահնորդական ընկերության ներկայացուցիչներին՝ խնդրել է պատասխանել իր հետեւյալ հարցին. «Եթե զինված մարդիկ մտնեն սուպերմարկետ եւ պահանջեն Ժիրայր Սէֆիլյանի ազատ արձակումը, ապա ինչ կանեք դուք»:

Այլ կերպ ասած՝ փոխոստիկանապետի ենթագիտակցության մեջ շարունակում է մնալ Սէֆիլյանը, եւ որպես օրինակ հենց նրան է մատնանշում: «Ժողովուրդ»-ը փոխոստիկանապետից հետաքրքրվեց, թե ինչու է հենց Ժիրայր Սէֆիլյանի անունը տվել: Սակայն հարցը լսելուն պես Հովհաննիսյանը բացականչեց. «Ինչ Ժիրայր Սէֆիլյան… ես ոչ մի հարցերի չեմ պատասխանում:

Պահնորդական գործունեություն իրականացնող ընկերությանը լիցենզիա ենք միայն տրամադրում: Ես ընդհանրապես հարցեր չեմ տալիս ոչ մեկին»,- ասաց ու կախեց լսափողը: Հիշեցնենք, որ Հովհաննիսյանն այն սպան էր, որ 2015 թվականին ասուլիսի ժամանակ մի քանի կոպիտ սխալներ թույլ տվեց՝ մասնավորապես ասելով «…առավոտյան ժամը 20.00»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Другие новости рубрики