Прокат автомобилей в Армении

Лента новостей

Стоматологический центр Медеси

16:55 | 23.03.2017

Ադրբեջանի ընդդիմադիրները որոշել են համազգային հանրահավաք կազմակերպել

Ադրբեջանի ընդդիմադիրները որոշել են համազգային հանրահավաք կազմակերպել

Ադրբեջանի Ժողովրդավարական ուժերի ազգային խորհուրդը մարտի 22­-ին տեղի ունեցած քննարկումների ժամանակ որոշել է կազմակերպել համազգային հանրահավաք, որի ժամանակ ժողովուրդը կարտահայտի իր բողոքը երկրի իշխանությունների կողմից շարունակաբար իրականացվող ապօրինությունների և ճնշումների դեմ:

Այս մասին հայտնում է ադրբեջանական azadliq.org-­ը:

«Կազմակերպչական խորհրդի նիստում մենք ի թիվս այլ հարցերի քննարկել ենք բողոքի ակցիա կազմակերպելու անհրաժեշտությունը և որոշել ենք մոտ ժամանակներս կազմակերպել համազգային հանրահավաք»,­-Ազատություն ռադիոկայանի հետ զրույցում նշել է Ադրբեջանի Ժողովրդավարական ուժերի ազգային խորհուրդի անդամ Էլդանիզ Գուլիևը:

Գուլիևի խոսքերով` խորհուրդը հաջորդ նիստերի ժամանակ ծրագրում է հստակեցնել իշխանություններին ուղղված պահանջները:

Ադրբեջանի Ժողովրդավարական ուժերի ազգային խորհուրդը ձևավավորվել է 2013-ին Ադրբեջանում կայացած նախագահական ընտրություններից հետո մի շարք ընդդիմադիր ուժերի միավորելով իր մեջ

Другие новости рубрики