Все новости

15:46 | 01.07.2017

Հ. Բաբուխանյանի ելույթը՝ Մոլդովայի սոցիալիստական կուսակցության 20-ամյակին նվիրված հանդիսավոր նիստին

Հ. Բաբուխանյանի ելույթը՝ Մոլդովայի սոցիալիստական կուսակցության 20-ամյակին նվիրված հանդիսավոր նիստին

Մոլդովայի հանրապետության սոցիալիստական կուսակցության 20-ամյակին նվիրված հանդիսավոր նիստի ժամանակ այսօր ելույթով է հանդես եկել նաեւ ՀՀ ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, ՍԻՄ կուսակցության նախագահ ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆԸ:  Նա նախեւառաջ ԱԺ ՀՀԿ խմբակցության, ինչպես նաեւ խմբակցության մաս կազմող ՍԻՄ կուսակցության անունից շնորհավորել է մոլդովացի գործընկերներին` հոբելյանի եւ այս տարիներին ունեցած ձեռքբերումների կապակցությամբ:

Հ. Բաբուխանյանը խոսել է հայ-մոլդովական դարավոր բարեկամության, հայ-մոլդովական միջխորհրդրարանական հարաբերությունների խորացման անհրաժեշտության մասին, ինչպես նաեւ նշել է Մոլդովայի սոցիալիստական կուսակցության կարեւոր դերակատարության մասին՝ ապագայում Մոլդովայի ԵՏՄ անդամ դառնալու գործում:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Հ.Գ.- Առավել մանրամասն դիտեք տեսանյութում. 

Другие новости рубрики